Ներզատաբանություն
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը: Նրա շնորհիվ են կրճատվում, օրինակ, աղեստամոքսային համակարգը կամ արգանդը՝ ծննդաբերության ժամանակ:
Գլխուղեղում այն իրականացնում է հանգստացնող գործառույթ: Օրգանիզմում միշտ պահպանվում է արթնության և քնի միջև հավասարակշռությունը, որը խիստ կարևոր է մարդու ընդհանուր վիճակի համար:
Նրա կարևոր գործառույթներից է ցավազգացողության շեմի վերահսկումը: Մարդիկ ցավն ընկալում են տարբեր կերպ: Եթե ցավը թեթև են տանում, նշանակում է ակտիվ է սերոտոնինային համակարգը:
Սերոտոնինի կարևոր խնդիրն է նաև օգնել մարդուն կենտրոնանալ կարևորի վրա: Գլխուղեղում մշտապես գործում են հսկայական քանակությամբ զգայական (սենսոր), հուզական և տեղեկատվական հոսքեր, և սերոտոնինը չեզոքացնում է դրանց ավելորդ մասը:
Եվ իհարկե, սերոտոնինը կարևոր դեր ունի մարդու հուզական վիճակի կարգավորման հարցում. нա ճնշում է բացասական հույզերը և կանխում ընկճախտի՝ դեպրեսիայի զարգացումը: Դրական և բացասական հույզերի կենտրոնների միջև հավասարակշռության խախտումը դառնում է ընկճախտի ծանր ձևերի պատճառ, որն իր հերթին կարող է հանգեցնել սուիցիդի (ինքնասպանության): Նման դեպքերում մեծ մասամբ հարկ է լինում դիմել հակադեպրեսանտների օգնությանը:
Այսպիսով, սերոտոնինի պակասն առաջացնում է քնի խանգարում, տագնապային վիճակ, ագրեսիա, հիշողության վատացում:
Սերոտոնինի քանակը հնարավոր է ավելացնել մի քանի միջոցներով: Դրանցից ամենապարզն է արևը, որի ճառագայթները դրդում են այդ նյութի արտադրությունը: Պետք է նաև կարևորել ֆիզիկական ակտիվությունը: Եվ իհարկե՝ ճիշտ սնվել: Սերոտոնինն առաջանում է սննդային ամինոթթու տրիպտոֆանի փոխանակության արդյունքում: Այդ ամինաթթուն սակայն չի սինթեզվում օրգանիզմում. կարելի է ստանալ միայն սննդով: Տրիպտոֆանի օրվա դոզան կազմում է 250 մգ:
Տրիպտոֆանն առկա է հետևյալ մթեքներում.
- ամենաշատ պարունակում է պանիրը, քիչ քանակով առկա է կաթի, կաթնային և կաթնա-թթվային մթերքներում (մածուն, կաթնաշոռ, կեֆիր),
- ձու,
- տրիպտոֆան պարունակում է նաև միսը,
- ծովամթերք՝ ձկնեղենի տարբեր տեսականի,
- հացահատիկեղեն՝ հնդկաձավար, սպիտակաձավար, եգիպտացորեն, վարսակ, ցորեն, բրինձ,
- ընկուզեղեն և սերմեր,
- լոբազգիներ,
- սնկեր:
Բայց որպեսզի տրիպտոֆանը հասնի գլխուղեղ և մասնակցի սերոտոնինի արտադրությանը՝ նրան ածխաջրեր են անհրաժեշտ:
Այդ պատճառով օրվա սննդում պետք է հավասարակշռվեն բոլոր անհրաժեշտ մթերքները:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն